Անկանխիկ վճարումներ քարտերով

Հարգելի բաժանորդ,

Դուք կարող եք վճարային քարտերով Ղարաբաղ Տելեկոմի կողմից մատուցված ծառայությունների դիմաց կատարել վճարումներ POS (վճարային) տերմինալների միջոցով՝ սպասարկման կենտրոններում:

  • Հիշեք, որ վճարումներ հնարավոր է կատարել այն քարտերով, որոնց վրա առկա են հետևյալ վճարային համակարգերի նշաններից (լոգոտիպ) որևէ մեկը ` «ArCa», «MasterCard» և «Maestro».
  • Մարման նվազագույն գումարը՝ 100 դրամ:
  • Ներկայումս, անկանխիկ վճարումներ հնարավոր է կատարել Ստեփանակերտ քաղաքի հետևյալ սպասարկման կենտրոններում՝ Վ. Մամիկոնյան 23, Ադ. Իսակով 15, Ա. Մկրտչյան 1, Հովհ. Թումանյան 103: