Աշխատակազմի մշակութային կյանքը ոչ աշխատանքային ժամերին բարձրացնելու, ինչպես նաև ընկերակցական հարաբերությունները միմյանց միջև բարելավելու նպատակով Ղարաբաղ Տելեկոմը կազմակերպում է տարբեր միջոցառումներ աշխատակիցների համար:
Այս անգամ, օգոստոսի 6-ին և 7-ին ընկերությունը կազմակերպեց մրցույթ շախմատի սիրահարների համար: Տարբեր բաժինների աշխատակիցներ մասնակցություն ունեցան միջոցառմանը, և 14 հոգի գրանցվեցին մրցույթին:
14 հնարավոր միավորներից վաստակելով 12` Աշոտ Ասրյանը (հաշվապահության ենթաբաժնի ղեկավար) դարձավ մրցույթի հաղթող:
Գևորգ Սարգսյանը (կրեդիտների վերահսկման սորաբաժանման մասնագետ) և Աշոտ Օգոլցովը (մարքեթինգի վերահսկիչ), վաստակելով 11 և 10 միավոր, գրավել են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը:
Հաղթողները պարգևատրվեցին նվերներով:
Ղարաբաղ Տելեկոմը շնորհավորում է մրցույթի մասնակիցներին: