Ծառայություններ ստեղծող

Պաշտոնը`  Ծառայություններ ստեղծող

Բաժին` Կոմերցիոն

Ենթաբաժին` Մարկոմ

Ստորաբաժանում` Մարքեթինգ

Պաշտոնի նպատակը

Մշակել և առաջարկել նոր ծառայություններ և  ներկայացնել դրանք ղեկավարության հաստատմանը ընկերության շահութաբերությունը բարձրացնելու նպատակով:

Հիմնական գործառույթները

Վերլուծությունների  իրականացում 

  • Ապրանքի թողարկումից առաջ և հետո վերլուծության իրականացում
  • Շուկայի ուսումնասիրության և վերլուծության ներկայացում ղեկավարությանը 

Ապրանքների և ծառայությունների մշակում

  • Մարքեթինգ պլանի ստեղծում և ներկայացում ղեկավարության հաստատման համար
  • Տնտեսական հիմնավորման վերլուծության պատրաստում և ներկայացում ղեկավարության հաստատման համար
  • Այլ բաժինների և ենթաբաժինների հետ նոր ծառայությունների մշակման համաձայնեցում
  • Ներգրավված բաժինների հետ համագործակցություն

Ապրանքի ներկայացում և թողարկում

  • Ղեկավարությանը նոր մշակված ապրանքների ներկայացում
  • Թողարկմանը ներգրավված բաժինների համար անհրաժեշտ կարգադրությունների, ընթացակարգերի  և նյութերի  պատրաստում 

Հաշվետվություններ և փաստաթղթաշրջանառություն

  • Հաշվետվությունների ներկայացում` ըստ ներքին ընթացակարգերի  

Այլ գործառույթներ

  • Այլ բաժինների հետ աշխատանքային հարաբերությունների ապահովում
  • Մշակված ապրանքների և ծառայությունների բարելավմանն ուղղված գործողությունների մշակում

Որակավորումներ և ունակություններ`

  • Բարձրագույն կրթություն (բակալավր)
  • Մաթեմատիկական գիտելիքներ
  • Վերլուծողական հմտություններ և վերլուծության մեթոդների իմացություն 
  • Մարքեթինգային ստանդարտների իմացություն
  • Հայերեն, ռուսերեն, անգլերենի լեզուների լավ իմացություն
  • MS Excel լավ իմացություն