Տեղեկատու

«Տեղեկատու» ծառայությունը հնարավորություն է տալիս տեղեկանալու, թե ով է զանգահարել քեզ, նույնիսկ եթե հեռախոսդ անջատված է, գտնվում է ռադիոծածկույթից դուրս կամ զբաղված է: Նշենք, որ ծառայությունը հեռախոսում ակտիվացվում է ինքնաբերաբար: Դու կստանաս հաղորդագրություն միայն այն դեպքում, եթե հեռախոսդ անջատված է կամ գտնվում է ռադիոծածկույթից դուրս:

Բաց թողնված զանգի մասին կարող ես ստանալ SMS ծանուցում նաև այն դեպքում, երբ հեռախոսը զբաղված է: Պարզապես անհրաժեշտ է կատարել համապատասխան կարգավորումները հեռախոսում՝ նշելով +37497116666 հեռախոսահամարը:

Պայմաններ՝ 

  • Ծառայության մատուցումն անվճար է:
  • Բաց թողնված զանգի մասին կտեղեկանաս SMS ծանուցման միջոցով:
  • Գաղտնի հեռախոսահամարից զանգ բաց թողնելու դեպքում SMS ծանուցման մեջ հեռախոսահամարը չի նշվի:
  • Ծառայությունը հասանելի է կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար:
  • Ծառայությունից հրաժարվելու հրահանգն է ##62#: