Ղարաբաղ Տելեկոմի մամլո խոսնակ

«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունն ուրախ է տեղեկացնել, որ Արթուր Գրիգորյանը միացել է իր կորպորատիվ ընտանիքին, որպես մամլո խոսնակ: Այս կապակցությամբ գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանն ընդգծել է. «Որպես փորձառու մասնագետ, որը շատ լավ գիտի Արցախն ու արցախցիներին, պարոն Գրիգորյանի նշանակումն Արցախի բնակչության և ընկերության միջև հուսալի կապ է, նաև՝ մեր բաժանորդների և оպերատորի միջև թափանցիկ հարաբերվելու վճռական քայլ»:
Մամլո խոսնակին կարելի է դիմել press@kt.am էլ. հասցեով, կամ www.kt.am կայքի առցանց խորհրդատուի միջոցով:

11:18 02/08/2019