ԱՐՑԱԽՈՒՄ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՈԼՈՐՏԸ ՉԻ ԱՃԵԼ

Mobile communications sector in Artsakh didn't record growth

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երեկ Արցախի Ազգային վիճակագրական ծառայության ֆեյսբուքյան էջում հրապարակվել են կապի ոլորտին առնչվող որոշ տվյալներ, որոնք չեն արտացոլում ոլորտի իրական պատկերը:

 Ստորև ներկայացված աղյուսակում «Ղարաբաղ Տելեկոմի» 2018-2019թթ. առաջին կիսամյակային ցուցանիշերն են.

Աղյուսակը փաստում է, որ չնայած որոշ ծառայությունների ծավալի աճին՝ մեր Ընկերության եկամուտը նվազել է, որի բացատրությունը սակագների պարբերական իջեցումն է:

 Մենք իրավասու չենք մեկնաբանել Արցախի Ազգային վիճակագրական ծառայության մեթոդաբանությունը, սակայն պնդում ենք, որ հնարավոր շփոթության պատճառ կարող է դառնալ «փաստացի» և   «համադրելի»  եզրույթներով գների համեմատությունը: Եվ Ծառայության արձանագրած   «համադրելի»  գներով աճն իրականում, Ընկերության համար 1.3%-ով ընդհանուր եկամտի նվազում է:

 Չնայած փաստացի նյութական կորստին, «Ղարաբաղ Տելեկոմը» հավատարիմ է իր պարտավորություններին և դրանք կատարում է ամբողջ ծավալով:

02:25 14/08/2019