«Ղարաբաղ Տելեկոմի» վերալիցքավորման քարտերի չպատճառաբանված թանկության մասին

Սիրելի հայրենակիցներ:

 Մեզ պարբերաբար տեղեկություններ են հասնում «Ղարաբաղ Տելեկոմ»-ի սպասարկման կետերից դուրս, հատկապես՝ հեռավոր զորամասերի մոտակայքում, լիցքավորման քարտերի վերավաճառքի անհիմն բարձր գների մասին:

 Պաշտոնապես հայտնում ենք, որ Ընկերությունն այդ քարտերի մեծածախ վաճառքն իրականացնում է 5% զեղչով. 1,000 դրամանոցը՝ 950, և 500 դրամանոցը՝ 475 դրամով՝ ողջամիտ եկամուտ ապահովելով առևտրի կետերի համար: Մեր նպատակը վերջնական սպառողի համար որևէ հավելյալ ծախս չառաջացնելն է: Սակայն փաստ է, որ գործարար աշխարհի ոչ բոլոր ներկայացուցիչներն են նույն կերպ մտածում:

Հասկանալիորեն, «Ղարաբաղ Տելեկոմը» չի կարող ու նաև իրավասություն չունի մանրածախ կետերում վերահսկել վերալիցքավորման քարտերի գները: Նշված տհաճ երևույթից խուսափելու համար առաջարկում ենք լիցքավորումը կատարել Ընկերության կայքից, կամ առկա վճարային  համակարգերով, որոնք հասանելի են հետևյալ հղումներով.

16:38 12/08/2019