ԱՋԱԿՑԵԼՈՎ ԵՐԱԶԱՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ

PROMOTING THE FULFILLMENT OF A DREAM

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ստեփանակերտցի 17-ամյա Տիգրան Հակոբյանը դարձել է ԵՊՀ ուսանող՝ ֆիզիկայի և մաթեմատիկայի միասնական քննություններից ստանալով առավելագույն 20 միավոր:

Դառնալու է ծրագրավորող: Ֆիզմաթ դպրոցում սովորելու տարիներին մասնակցել է հանրապետական ու միջազգային բազում մրցույթների, գրանցել բարձր արդյունքներ: Այժմ Երևանում կեցության ծախսի խնդիր ունի, որի կեսը հոգալու խնդրանքով դիմել է «Ղարաբաղ Տելեկոմի» գլխավոր տնօրենին:

Կարեկին Օդաբաշյանն ընդունեց երիտասարդին, տեղեկացավ նրա և՛ հաջողության, և՛ սոցիալական պրոբլեմների պատմություններին: Կայացրեց որոշում՝ հոգալ ամբողջ ծախսը: «Քեզ նման լուսավոր երիտասարդներին չօգնելը կարող է մեղքի զգացում առաջացնել: Լա՛վ սովորիր, իսկ ավարտելուց հետո մեր Ընկերության դռները բաց կլինեն քո առաջ», ասաց Կարեկին Օդաբաշյանը:

«Ղարաբաղ Տելեկոմը» կիսամյակը մեկ կփոխանցի անհրաժեշտ գումարը՝ նպաստելով Տիգրանի երազանքի իրականացմանը: Այն բնավ էլ արտառոց չէ: «Խոստանում եմ անել ամեն ինչ՝ լավ մասնագետ դառնալու համար և վերադառնալ Արցախ՝ ներդրումս ունենալու հայրենիքի բարգավաճման գործում», ասում է Տիգրան Հակոբյանը:

«Ղարաբաղ Տելեկոմը» բարի երթ է մաղթում Տիգրանին և բոլոր ապագա ուսանողներին:

03:18 22/08/2019