Պաշտոնական հայտարարություն

Հարգելի արցախցիներ և Ղարաբաղ Տելեկոմի բաժանորդներ,

Տեղեկացնում ենք ձեզ, որ կատարվում են ցանցի լայնածավալ աշխատանքներ, որոնց պատճառով առկա են որոշ տեխնիկական սահմանափակումներ:

Հարկ է նշել, որ մեր տեխնիկական թիմը մատակարարի մասնագետների հետ համատեղ շրջօրյա աշխատում են առաջացած անկանխատեսելի խնդիրների հնարավորինս սեղմ ժամկետներում լուծման համար:

Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառած անհանգստության և  կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

12:50 27/05/2019