ՀԻՇԵՑՈՒՄ

Հարգելի բաժանորդներ,

Ձեր վճարած գումարը լիարժեքորեն տնօրինելու և նյութական կորուստ չունենալու համար հորդորում ենք.

Արձակուրդում, գործուղման մեջ կամ այլ պատճառով երկարատև բացակայելիս պարբերաբար հետևել մեր SMS հաղորդագրություններին. հնարավոր է՝ Դուք մոռացել եք, որ քարտի վավերականության ժամկետը մոտենում է ավարտին: Անցած տարվանից «Ղարաբաղ Տելեկոմը» գործարկել է ավտոմատացված համակարգ, որի շնորհիվ անջատված քարտը 60 օրվա ընթացքում վերականգնելու դեպքում, մնացորդին առկա գումարը՝ սկսած 100 դրամից, վերադարձվում է Ձեր հաշվին:

Մենք ժամանակին հիշեցնում ենք ժամկետի մասին: Դուք պարզապես ստուգեք հեռախոսը՝ մեր հիշեցումը բաց չթողնելու համար:

17:36 13/08/2019