7-րդ Համահայկական ամառային խաղեր. Ղարաբաղ Տելեկոմ

«Ղարաբաղ Տելեկոմ»-ի գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանն հայտարարել է, որ՝ լինելով 7-րդ համահայկական ամառային խաղերի հովանավոր, ձեռնարկվեցին մի շարք միջոցառումներ հանրությանը պատշաճ որակի կապով ապահովման ուղղությամբ: Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա օգոստոսի 6-ին: Այս կապակցությամբ օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ելույթ կունենա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Իր հերթին Ղարաբաղ Տելեկոմը կապահովի օպտիկամանրաթելային կապ՝ վարչապետի խոսքը աշխարհին ուղիղ եթերով հասցնելու համար:

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը մեծ պատասխանատվությամբ է մոտենում այս միջոցառման տեխնիկական ապահովման իր հանձնառությանը: Ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանի հրամանով Ստեփանակերտի մարզադաշտի ողջ տարածքն սփռվեց անսահմանափակ համացանցի ծառայությամբ: Բոլոր ներկաները կարող են օգտվել Viber, WhatsApp, Instagram, Skype և այլ սոցցանցերից անվճար:

Բացի դրանից, մամուլի կենտրոնում աշխատող ԶԼՄ-ների աշխատանքը հավուր պատշաճի կազմակերպելու համար տրամադրվել են առանձնացված կապուղիներ, որոնք կապահովեն լայնաշերտ համացանցով: Պարոն Օդաբաշյանի կարծիքով, Ընկերության ջանքերի շնորհիվ մամուլի ներկայացուցիչները կաշխատեն նույնպիսի հարմարավետությամբ, ինչպես համաշխարհային բարձր մակարդակի ֆորումներում:

«Բոլորիս` մասնակիցներին, հյուրերին, մամուլին և սպասարկող անձնակազմին հաջող երթ եմ մաղթում այս հիրավի հզոր ու լայնամասշտաբ միջոցառման պատշաճ անցկացման ճանապարհին», - ընդգծել է Կարեկին Օդաբաշյանը:

11:01 05/08/2019