Մեր նախագահը

Պարոն Պիեռ Ֆատուշը ծնունդով Լիբանանի Զահլե քաղաքից է, որը ճանաչվում է որպես ‹‹Բեկաա հովտի հարսնացու›› անունով: 

Պարոն Ֆատուշը բարգավաճող գործարար է և Լիբանանի կարկառուն դեմքերից մեկը: Նրա ընտանիքն ունի հարուստ ու արժեքավոր պատմություն և անմոռանալի մասնակցություն Լիբանանի սոցիալական և կրթության ոլորտում, տնտեսական և քաղաքական կյանքում: 

Նա ձեռնարկատիրական գործունեություն է ծավալում տարբեր բնագավառներում, այդ թվում հեռահաղորդակցության բնագավառում, ոչ միայն Լիբանանում, այլ նաև տարբեր երկրներում: 

Լեռնային Ղարաբաղում կատարած ներդրումները վկայում են Զահլեում ապրող հայերի հետ մեր նախագահի ջերմ փոխհարաբերությունների մասին, որոնք տևում են տասնյակ տարիներ: Ահա թե ինչու նա Լեռնային Ղարաբաղում համառորեն պնդել է բիզնեսի տարբեր տեսակների ստեղծման և զարգացման վրա: Նա որոշել է սկսել հեռահաղորդակցության բնագավառից, որպեսզի ապահովվի հաստատուն կապ, որը ներդրումների ներգրավման կարևոր պայման է: 

Չնայած Լեռնային Ղարաբաղը շատերը ռիսկային գոտի են համարում ներդրումների համար, այսօր մեր նախագահը հաստատ համոզված է իր ներդրումային նախագծի` Ղարաբաղ Տելեկոմի ստեղծման ճշգրտության մեջ: Ներկա դրությամբ նա իր գործունեությամբ օրինակ է այն գործարարներին, որոնք դեռ կասկածում են ներդրումներ կատարել Լեռնային Ղարաբաղում: 

Պիեռ անունը նշանակում է ‹‹ամուր քար›› և մեր նախագահը իսկապես անձնվեր և անսասան գործարար է, իր անվան համապատասխան: Պարոն Պիեռ Ֆատուշը գործարար է իր հաստատակամությամբ և մեծ հավատքով իր գործի հաջողության նկատմամբ, որը խթան կհանդիսանա նոր ներդրումների այն երկրի տնտեսության մեջ, որտեղ բիզնեսը կայացած է: