Ուրախ ենք ներկայացնել ժամանակակից օպտիկամանրաթելային և բջջային տեխնոլոգիայի վրա հիմնված «Ընտանեկան» փաթեթ ծառայության մեկնարկի մասին:
Այսուհետ օպտիկամանրաթելային կապի բոլոր նոր և առկա բաժանորդները հնարավորություն կստանան բաժանորդագրվել «Ընտանեկան» փաթեթին և մատչելի սակագներով ստանալ մինչև 150 թվային հեռուստաալիք, գերարագ համացանց, ֆիքսված հեռախոսակապ ինչպես նաև բջջային հեռախոսակապ:
Փաթեթում ներառված IPTV ծառայությունն ապահովում է գերժամանակակից հնարավորություններով օժտված բարձրորակ հեռուստադիտում հեռուստաալիքների լայն շրջանակով: Դրա շնորհիվ Դուք կարող եք դիտել բաց թողնված հաղորդումը կամ ֆիլմը, դադարեցնել ուղիղ եթերը և որոշ ժամանակ անց վերսկսել այն, ինչպես նաև դիտել ընթացիկ հաղորդումը սկզբից:
Ծառայությունը հասանելի է երեք տարբերակով՝ թույլ տալով ընտրել Ձեր հաղորդակցման պահանջներին ամենահամապատասխանը:
Փաթեթ |
IP հեռուստատեսություն |
Համացանցի արագություն Մբ/վրկ |
Ֆիքսված ցանցում տրամադրվող րոպեներ (VoIP) |
Ֆիքսված ցանցից բջջային ցանց զանգահարելու րոպեներ |
Բջջային ցանցից ֆիքսված և բջջային ցանցեր զանգահարելու րոպեներ |
Ամսավճար |
Ա |
2 |
500 |
60 |
100 |
11,500 ֏ |
|
Բ |
5 |
750 |
90 |
150 |
15,500 ֏ |
|
Գ |
10 |
1000 |
120 |
200 |
23, 500 ֏ |
Ծառայության օգտագործման պայմաններ՝
Ընտանեկան փաթեթի հեռուստաալիքների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: