Փոխանցիր և փոխանցիր ինձ

«Փոխանցիր ինձ» ծառայությունից օգտվելու համար ուղարկեք *151*բաժանորդի հեռախոսահամարը*պահանջվող գումարը# հրահանգը և բաժանորդը կիմանա, որ Դուք ունեք նրա օգնության կարիքը:
Դուք կարող եք ուղարկել օրական առավելագույնը 3 «Փոխանցիր ինձ» անվճար հրահանգ:

Իսկ եթե Դուք ցանկանում եք օգնել Ձեր ընկերոջը` օգտվեք «Փոխանցիր» ծառայությունից: Գումար փոխանցեք նրա հաշվին` ուղարկելով *252*բաժանորդի հեռախոսահամարը*փոխանցվող գումարը# հրահանգը:

  • Յուրաքանչյուր փոխանցման համար բաժանորդի հաշվից գանձվում է 40 դրամ:
  • Օրական հնարավոր է կատարել 3 փոխանցում:
  • Մեկ փոխանցման գումարը պետք է լինի նվազագույնը 100 դրամ, առավելագույնը` 2000 դրամ: 
  • Փոխանցում իրականացնող բաժանորդի հաշվեկշռի մնացորդը փոխանցումից հետո պետք է լինի 300 դրամից ոչ պակաս:
  • Ծառայությունը հասանելի է միայն Ղարաբաղ Տելեկոմի կանխավճարային բաժանորդների համար: 
  • Փոխանցվող գումարը չի երկարացնում քարտի վավերականության ժամկետը: 
  • Ծառայությունը չի գործում ռոումինգում:


«Փոխանցիր ինձ»` Բջջային օգնություն: