Ֆիքսված ինտերնետ ծառայության վճարման կանխավճարային համակարգ

Ի գիտություն ֆիքսված ինտերնետ ծառայության բաժանորդների, «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ բոլոր այն բաժանորդները, որոնց ինտերնետ ծառայությունը կանջատվի պարտքի դիմաց, կանցնեն վճարման կանխավճարային համակարգի:

Մեկ ամսվա պարտքի առկայության դեպքում բաժանորդը կանխավճարային համակարգի կանցնի պարտքը մարելուց և համաձայնագիրը ստորագրելուց հետո՝ պարտքի դիմաց ինտերնետ ծառայության հետագա առաջին անջատման պահից:

Պարտքի դիմաց երկու ամիս և ավելի ժամկետով անջատված ինտերնետ ծառայության դեպքում, բաժանորդը կանխավճարային համակարգի կանցնի պարտքը մարելու և/կամ համաձայնագիրը ստորագրելու պահից:

Պարտքը մարելու համար բաժանորդը պարտավորված կլինի անձնագրով ներկայանալ Ղարաբաղ Տելեկոմի ցանկացած սպասարկման կենտրոն և/կամ կնքել համապատասխան համաձայնագիր:

Եթե բաժանորդի կամ նրա լիազոր ներկայացուցչի ներկայությունը հարգելի պատճառներով անհնար է, համաձայնագիրը կարող է ստորագրել ինտերնետ ծառայության մատուցման հասցեով գրանցված կամ բնակվող անձը: