Մասնագետ

Ստորաբաժանում` Բիլինգ

Պաշտոնի նպատակը

Կատարել և վերահսկել բիլինիգի և հաշվապահության տվյալների համեմատությունը բջջային և ֆիքսված հեռախոսահամարների հաշիվների ստեղծման գործընթացի ճշգրտությունն ապահովելու նպատակով` ընկերության ներքին ընթացակարգերի և բիլինգի գործընթացների շրջանակներում:

Հիմնական գործառույթները

Բիլիգի տվյալների ճշգրտման և հաշվապահության տվյալների բազային փոխանցման գործընթացի ապահովում

  • Սպասարկման կենտրոնների, հաշվապահության և բաժանորդների նամակների հիման վրա բիլինգի և հաշվապահության տվյալների ճշգրտում: 
  • Հայտնաբերված թերությունների և անճշտությունների վերացում:
  • Եկամտի փոխանցում  հաշվապահական բազա:
  • Բաժանորդների մնացորդների և կանխավճարների՝ բիլինգի և հաշվապահության տվյալների ստուգում և ճշգրտում:

Ծառայությունների ամսավճարների գումարների հաշվարկում և բիլինգի բաժանորդների հաշիվների ստեղծում

  • Ծառայությունների ամսավճարների գումարների հաշվարկման իրականացում համապատասխան ծրագրի միջոցով:
  • Բաժանորդավճարների և ծառայությունների ամսավճարների հաշվարկման ճշգրտության ապահովում և ստուգում:
  • Բիլինգի բաժանորդների հաշիվների ստեղծում:

Հետվճարային և ֆիքսված սակագնային պլանների և ծառայությունների մշակում

  • Նոր սակագանային պլանների և ծառայությունների ստեղծում հետվճարային համակարգում:
  • Ստեղծված պլանների և ծառայությունների ստուգում:
  • Սակագների փոփոխությունների իրականցում ըստ պահանջի:

Վճարումների և մատակարարման ստորաբաժանման կատարած գործարքների վերահսկում

  • Տերմինալներից կատարված վճարումների ճշգրտության ամենօրյա ստուգում և վերահսկում:
  • Մատակարարման ստորաբաժանման կողմից կատարված գործարքների ճշգրտության ամենօրյա ստուգում և վերահսկում:
  • Սպասարկման կենտրոննների ծառայությունների վաճառքից ստացված եկամուտների ճշգրտության ամենօրյա ստուգում և վերահսկում:

Հաշվետվություններ և փաստաթղթաշրջանառություն

  • Ամենօրյա հաշվետվության ներկայացում ապաակտիվացված, ակտիվացված բաժանորդների քանակի վերաբերյալ:
  • Ամենամսյա հաշվետվության ներկայացում գործնական հեռախոսահամարներով հասանելիք րոպեները գերազանցած աշխատողների հաշիվների վերաբերյալ:
  • Սպասարկման կենտրոնների կողմից կատարված մարումների վերաբերյալ ամենամսյա հաշվետվության ներկայացում ըստ ժամերի` վերլուծության համար:
  • Ամենամսյա հաշվետվության ներկայացում անհույս պարտքերի վերաբերյալ:

Այլ գործառույթներ

  • Այլ բաժինների հետ աշխատանքային հարաբերությունների ապահովում:
  • Համապատասխան ստորաբաժանման այլ մասնագետի փոխարինում:

Որակավորումներ և ունակություններ`

  • Տվյալների բազայի ղեկավարման համակարգերի իմացություն
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն
  • MS Office (լավ իմացություն) 
  • Բարձրագույն (բակալավր) տեխնիկական կրթություն
  • 1-2 տարվա աշխատանքային փորձ տվյալների բազայի ոլորտում