Ղարաբաղ Տելեկոմի գլխամասային գրասենյակում գործում է խորհրդատվական կետ, որտեղ որ բոլոր ցանկացողները կարող են ծանոթանալ շարժական համացանցի պայմաններին, ստանալ մասնագիտական խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն:
Երրորդ սերնդի ցանցը (3G) ապահովում է շարժական համացանցի հասանելիություն Արցախի Հանրապետության ողջ տարածքում, որտեղ գործում է բջջային ցանց:
Շարժական համացանցից օգտվելու համար Ձեզ բավական է լինել Ղարաբաղ Տելեկոմի բջջային կապի բաժանորդ, ունենալ 2G/2.5G/3G ապահովող բջջային հեռախոս կամ USB-մոդեմ և գտնվել մեր ծածկույթում:
Մենք ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ոչ բոլոր հեռախոսները ունեն 3G ցանցում գործելու հնարավորություն: Որոշ հեռախոսներ կարող են գործել միայն 2G կամ 2.5G ցանցերում, իսկ մյուսները ընդհանրապես չեն տրամադրում շարժական համացանցի ծառայություն:
Խնդրում ենք մանրամասն տեղեկությունների համար այցելել մեր սպասարկման կենտրոններից ցանկացած մեկը և դիմել գործակալներին, որոնք մեծ ուրախությամբ կօգնեն Ձեզ: Բացի այդ, այցելելով Վ. Մամիկոնյան 23 փողոցում տեղակայված սպասարկման կենտրոն, Դուք կարող եք ստանալ Ձեր հեռախոսի համար յուրահատուկ կարգավորումներ:
Այնուհետև անհրաժեշտ է մեխանիկական եղանակով կարգավորել Ձեր բջջային հեռախոսը:
Հեռախոսի կարգավորումների մեջ գտնել APN դաշտը, մուտքագրել այնտեղ connect.kt.am և սեղմել Save կոճակը պահպանելու համար:
Դուք պատրաստ եք օգտագործելու շարժական համացանց:
Մենք Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում համացանցի փաթեթներ, որոնք հնարավորություն կընձեռնեն օգտվել շարժական համացանցի ծառայությունից կանխավճարային և հետվճարային հեռախոսահամարների, ինչպես նաև ընկերության սպասարկման կենտրոններից ձեռք բերված USB-մոդեմի միջոցով.
Հետվճարային համացանցի փաթեթներ
Կանխավճարային համացանցի փաթեթներ
Համացանցի-փաթեթ USB-մոդեմի համար
Հարցերի դեպքում կամ մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար զանգահարե΄ք 111 կամ այցելե΄ք Ղարաբաղ Տելեկոմի սպասարկման կենտրոններ: