Լավագույն սպասարկման կենտրոնի խորհրդատուներ

Աշխատողներին խրախուսելը հանդիսանում է յուրաքանչյուր ընկերության հաջողության գրավականը: Այն պետք է կրի շարունական բնույթ: Նույն կարգախոսով է շարժվում նաև Ղարաբաղ Տելեկոմը՝ հաճախակի կազմակերպելով միջոցառումներ, որոնք մղում են աշխատակիցներին հասնել նորանոր բարձունքների:

Այս անգամ ևս, փետրվարի 1-ին, Ղարաբաղ Տելեկոմը կազմակերպեց "Լավագույն սպասարկման կենտրոնի խորհրդատուներ"-ի մրցույթ`նվիրված ընկերության 17-ամյակին:

Մրցույթը բաղկացած էր 4 փուլից:

  • Առաջին փուլը կոչվում էր ՙՏնային աշխատանք՚: Այս փուլում թիմերը հանդես եկան նախօրոք պատրաստված ՙՏնային աշխատանք՚-ի թեմայով (Ղարաբաղ Տելեկոմը 2030թ.-ին)՝ օգտագործելով իրենց ողջ հնարամտությունն ու հումորը:
  • Երկրորդ փուլում մասնակիցներին տրվեցին իրավիճակներ, որտեղ նրանք ցույց տվեցին իրենց մասնագիտական կարողությունները:
  • Երրորդ փուլը կոչվում էր ՙԹիմերի ավագների մրցույթ՚: Այս փուլում թիմերի ավագներին տրվեցին մասնագիտական և ընդհանուր հարցեր, որոնց նրանք պետք է պատասխանեին հնարավորինս արագ:
  • Չորորդ փուլում թիմերին տրվեցին առաջադրանքներ, որոնք նրանք պետք է կատարեին արագ և որակով՝ օգտագործելով իրենց ստեղծագործական ձիրքը:

Մրցույթին մասնակցեց 4 թիմ և հանձնաժողովի կողմից՝ քվեարկության միջոցով, ընտրվեց լավագույն թիմը՝ ՊՐՈՍՊԵԿՏ, որի անդամներն էին՝ Մարինե Գրիգորյանը, Նատալիա Հարությունյանը և Աստղիկ Հայրապետյանը:

Հաղթողներին պարգևատրեցին նվերներով: