Քո մեղեդին

RBT ծառայությունը հնարավորություն է տալիս փոխարինել սովորական զանգի ազդանշանը ծիծաղաշարժ կատակներով կամ գեղեցիկ մեղեդիներով` պարգևելով Ձեզ զանգահարողներին հաճելի տրամադրություն: Բացի այդ, Դուք կարող եք ձայնագրել սեփական հաղորդագրությունը և օգտագործել այն որպես ազդանշան, ինչպես նաև նվիրել ցանկացած մեղեդի Ձեր մտերիմներին: 
Ծառայությունից օգտվելու համար պարզապես զանգահարեք 555 կարճ համարին և հետևեք ձայնային հրահանգներին: Զանգի առաջին 5 րոպեն անվճար է, իսկ սկսած 6-րդ րոպեից 1 րոպեի արժեքն է 5 դրամ (ներառյալ ԱԱՀ):

Դուք կարող եք գնել ցանկացած քանակի մեղեդիներ` պահպանելով դրանք Ձեր անձնական ցուցակում: Յուրաքանչյուր մեղեդու վավերականության ժամկետն է 30 օր: Եթե այդ ժամանակահատվածում մեղեդին չի հեռացվում անձնական ցուցակից, այն ավտոմատ կերպով երկարացվում է ևս 30 օրով և Ձեր հաշվից գանձվում է մեղեդու արժեքը: 

Մեղեդիները ըստ արժեքի դասվում են 4 կատեգորիաների (բոլոր գները ներառում են ԱԱՀ).
Կատեգորիա 1` 195 դրամ;
Կատեգորիա 2` 295 դրամ;
Կատեգորիա 3` 495 դրամ;
Կատեգորիա 4` 695 դրամ: 

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք 111 կամ 974747 համարներով: