Խորհրդատու, Մարտակերտի շրջան
-
Մասնաճյուղ
գյուղ Դրմբոն
-
Ենթաբաժին
Բաժանորդների սպասարկում
Պաշտոնի նպատակը
Համաձայնեցնելով ԲՍԵ-ի ավագ խորհրդատուի հետ իրականացնել սպասարկման կենտրոնի գործունեությունը:
Հիմնական գործառույթները
Վաճառքի իրականացում
- Անշարժ հեռախոսագծերով ինտերնետ ծառայությունների տրամադրում:
- Ինտերնետ ծառայության վերաբերյալ բոլոր տեսակի սարքերի վաճառք/տրամադրում:
- Անշարժ, բջջային հեռախոսահամարների բոլոր ծառայությունների վաճառք, նշված ծառայությունների ակտիվացման և ապաակտիվացման կազմակերպում:
- Լիցքավորման և Պրեմիում քարտերի վաճառքի իրականացում:
Ծառայությունների տրամադրում
- Անշարժ, անլար, բջջային` կանխավճարային և հետվճարային հեռախոսահամարների տրամադրում և հեռախոսահամարների հետ կապված գործարքների իրականացում` քարտի փոխարինում, վերականգնում, ժամանակավոր անջատում և այլն:
- Հեռախոսահամարների ամսավճարների և միջքաղաքային հեռախոսազանգերի դիմաց վճարների իրականացում:
Տեղեկատվության տրամադրում հաճախորդներին
- Բաժանորդներին նրանց հաշիվների, կանխիկ վճարումների, կարգավիճակի փոփոխության մասին տեղեկատվության տրամադրում:
- Բաժանորդներին կանխավճարային քարտի բալանսի, կարգավիճակի, ժամկետների, սակագների մասին տեղեկատվության տրամադրում:
- Բաժանորդներին նոր ծառայությունների և սակագնային պլանների մասին տեղեկացում` տրամադրելով համապատասխան թռուցիկներ:
Հաշվետվություններ և փաստաթղթաշրջանառություն
- Դրամական միջոցների հաշվառում:
- Օրական հաշվետվությունների կազմում, ներկայացում:
Այլ գործառույթներ
- Այլ բաժինների հետ աշխատանքային հարաբերությունների ապահովում:
Որակավորումներ և ունակություններ
- Հայերեն և ռուսերեն լեզուների պարտադիր իմացություն
- Անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է
- MS Office ծրագրի լավ իմացություն
- Միջնակարգ կրթություն
- Լավ հաղորդակցվելու ունակություն
Ինքնակենսագրության (CV/Resume) նմուշը կարող եք գտնել
այստեղ։
Դիմելու համար ուղարկեք ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն կամ անգլերեն լեզվով նշված էլ․հասցեին՝
vacancy@kt.am